Գլխավոր / Բանակ / Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է 21֊ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը։ Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության կայքը։

Դեպքի և զինծառայողի մասին այլ մանրամասներ ՊՆ֊ն չի հաղորդում։