Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը 10 նախարար է նշանակել և վերանշանակել

Սերժ Սարգսյանը 10 նախարար է նշանակել և վերանշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով նշանակվել են նախարարներ և փոխվարչապետ։ Իրենց պաշտոնում վերանշանակվել են իշխող կուսակցության անդամներ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի անկուսակցական նախարար Էդվարդ Նալբանդյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների անկուսակցական նախարար Աշոտ Մանուկյանը։

Իշխող կուսակցության անդամ Վաչե Գաբրիելյանը վերանշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի և փոխվարչապետի պաշտոնում։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարար։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 1998-2007 թվականներին։ 2007-2014 թվականներին նա եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։