Գլխավոր / Շուկա / ՊԵԿ֊ի նախկին աշխատակիցը վարչապետին պատմել է կոռուպցիոն սխեմաների մասին

ՊԵԿ֊ի նախկին աշխատակիցը վարչապետին պատմել է կոռուպցիոն սխեմաների մասին

Դատախազությունը հայտարարում է, որ մասքային մարմիններում հայտնաբերել է կոռուպցիայի դեպք և ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը, սակայն մաքսային մարմիններում գործում են ավելի խոշոր կոռուպցիոն սխեմաներ, որոնց մասին մամուլը գրել է, որոնցում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն դրանք մնում են չհետաքննված։ Այս սխեմաները շարադրելով` վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել ՊԵԿ նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանը։

Իր նամակի հետ Նիկողոսյանն ուղարկել է դեռևս 2014 և 2015 թվականներին հրապարակված ԶԼՄ֊ների հոդվածները կոնրկետ կոռուպցիոն դեպքերի մասին։

«10 միլիոն զույգ կոշիկ էր ներմուծվել Հայաստան` 2 անհատ ձեռներեցների վկայականով և յուրաքանչյուր զույգ կոշիկը մաքսատանը գնահատվել էր ընդհամենը` 1 դոլլար և մաքսազերծվել էր այդ գնի հիման վրա:..…Պարզվել է, որ միայն Սպարտակ Մուրադյան անհատ ձեռներեցի անունով ներմուծվել է 42 միլիոն 780 հազար ԱՄՆ դոլարի միայն տրիկոտաժ: Տարբեր տեսակի ապրանքների համեմատության արդյունքում պարզվել է` որ օրինակ մանկահասակ երեխայի հագուստը Թուրքիայում սկսում է 2 ԱՄՆ դոլարից, հասնում է Հայաստան` դառնում է 0, 54 ցենտ և մաքսազերծվում այդ գնից, տղամարդու վերնաշապիկը` Թուրքիայում սկսում է 2 ԱՄՆ դոլարից, հասնում է Հայաստան` դառնում է 1,2 դոլլար և մաքսազերծվում` այդ գնից և այդպես մյուս ապրանքատեսակները թերհայտարարագրվում են մի քանի անգամ պակաս իրական գնից:

Այսինքն արդյունքում` միլիոնավոր դոլլարների մաքսային վճարներ պակաս են գանձվել պետական բյուջե, քանի որ հարկերը և մաքսատուրքերը հաշվարկվել են թերհայտարարագրված գներից ելնելով:

Վերը նշվածը տեղի է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ` Գագիկ Խաչատրյանի ղեկավարության ժամանակ, որը մինչ օրս մաքսայինում գործող կոռուպցիոն սխեմաների հիմնադիրն ու ճարտարապետն է: Վերոգրյալի համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել», ֊ նշված է Նիկողոսյանի՝ վարչապետին ուղարկված հաղորդման մեջ, որը ՊԵԿ֊ի նախկին աշխատակիցը տրամադրել է Epress.am-ին։