Home / Մարզեր / ԱՎԾ֊ն ստում է աղքատության ցուցանիշի մասին․ ոչ թե 29.8%, այլ 55%, պնդում է կազմակերպությունը

ԱՎԾ֊ն ստում է աղքատության ցուցանիշի մասին․ ոչ թե 29.8%, այլ 55%, պնդում է կազմակերպությունը

Ազգային վիճակագրական ծառայությունը բնակչության բարեկեցության գնահատումն իրականացվում է ոչ թե տնային տնտեսությունների եկամուտների, այլ նրանց սպառման ագրեգացված ցուցանիշի հիման վրա, և այս մեթոդաբանության պատճառով ներկայացնում է ավելի քիչ աղքատություն, քան իրականում կա Հայաստանում։ Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի sut.am կայքը։

«Սպառման ագրեգացված ցուցանիշում ներառվում է ոչ միայն պարենային և ոչ պարենային ապրանքների սպառման արժեքը, այլև սեփական արտադրության ապրանքների, մարդասիրական կազմակերպություններից և այլ աղբյուրներից ստացված օգնության ինչպես նաև քաղաքացիների կողմից տիրապետվող երկարատև օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքները»,֊ նշում է կայքը։

Ըստ ԱՎԾ֊ի զեկույցի՝ ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմում է 29,8%: Մինչդեռ կազմակերպությունը պնդում է, որ աղքատ է հայաստանցիների 55 տոկոսը (կամ շուրջ 1,6 մլն մարդ)։

Նրանցից շուրջ 25%-ի եկամուտներն անգամ ցածր են եղել աղքատության ստորին գծից, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ավելի քան 700 հազար մարդ շատ աղքատ է: Ավելին, շարունակում են հաշվարկի հեղինակները, ՀՀ բնակչության մոտ 65%-ի պարագայում ստացվող եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից (49.000 դրամ) ցածր են եղել։