Home / Կրթություն / Հանրակրթության վարչության նոր պետը՝ կեղծ դիտորդ ավագանու ընտրություններում․ Civilnet.am

Հանրակրթության վարչության նոր պետը՝ կեղծ դիտորդ ավագանու ընտրություններում․ Civilnet.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը, որը Երևանի ավագանու ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում ներկայացել էր դիտորդ «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից։ Այս մասին գրում է Civilnet.am-ը։

Այդ ժամանակ «Անկախ դիտորդ» նախաձեռնության  ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ընտրատեղամասից կապ էր հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և պարզել, որ Ստեփանյանի անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում։

«Փաստորեն, նրա դիտորդական վկայականը կեղծ էր։ Աննա Ստեփանյանը պնդել էր, որ իր վկայականը կեղծ չէ, սակայն տեսախիցկների առջև այդպես էլ չէր բացատրել, թե ինչպես է պատահել, որ իր անունը չկա ԿԸՀ-ում», -գրում է կայքը։

Աննա Ստեփանյանին այնուհետև դուրս էին հրավիրել ընտրատեղամասից:

Տեսանյութը՝ Azatutyun.am

Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հրաժարական էր ներկայացրել։