Home / Առողջապահություն / Բազմանդամ ընտանիքի անդամները բուժման համար գումար չունեն․ Loritv.am

Բազմանդամ ընտանիքի անդամները բուժման համար գումար չունեն․ Loritv.am

Լոռու մարզի Գրիգորյանների 7 անձից բաղկացած ընտանիքի գրեթե բոլոր անդամներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն ոչ մեկը թոշակավորված չէ։ Ծայրահեղ վատ պայմաններում ապրող ընտանիքի միակ կայուն եկամուտը 53-ամյա հորեղբոր՝ Գրիգոր Գրիգորյանի ամսական 19 000 դրամ թոշակն է։ Loritv.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ընտանիքը պատմում է իր խնդիրների մասին։

Loritv.am-ի տեսանյութը

«Լինում է՝ օրերով քաղցած են մնում երեխաներս»-, ասում է ընտանիքի մայրը՝ տիկին Վալյան:

Երեխաներից 18-ամյա Նատալիան թունավոր զոբի պատճառով հաճախակի ուշագնացություններ է ունենում։ Նկարահանման պահին վերջինս քաղցից ուշաթափվել է։

23-ամյա Անդրանիկին չեն զորակորչել առողջական մի շարք խնդիրների և հաշմանդամության պատճառով։ Հաշմանդամությունը, սակայն ճանաչված չէ։

5-ամյա Նոյեմին աչքերի խնդիրներ ունի, նրան շտկող ակնոցներ են պետք, բայց գումար չունեն բժշկի դիմելու։

2 տարի առաջ մահացել է 7-ամյա Անժելան․ «Թոքերն ահավոր վիճակում էր, քայքայվել էր, ձախ երկիկամը չկար էրեխի»։ Բժշկական հանձնաժողովն անգամ չի ճանաչել երեխայի հաշմանդամությունը:

Ընտանիքի հայրը լիմոնադի ցեխում է աշխատում, օրական ստանում է 1500 դրամ, սակայն աշխատանքը մշտական չէ, քանի որ նա նույնպես առողջական խնդիրներ ունի։

Մարտից ընտանիքն այլևս նպաստ չի ստանում։ Ասում են՝ օրենքով չի հասնում: Իշխանավորներին չեն դիմել. հույս չունեն, թե կօգնեն: