Գլխավոր / Կանանց իրավունքներ / Կարճվել է կնոջը դաժանորեն ծեծի ենթարկած Ջունգլի դեմ հարուցված քրեական գործը

Կարճվել է կնոջը դաժանորեն ծեծի ենթարկած Ջունգլի դեմ հարուցված քրեական գործը

Երևանի կենտրոնում կնոջը դաժանորեն ծեծի ենթարկած Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հաշտության հիմքով: Այս մասին Epress.am–ի հետ զրույցում ասել է Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը։

2016 թվականի նոյեմբերի 26-ին Տերյան փողոցում կնոջը դաժանորեն ծեծի ենթարկելու համար Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:

Սարգսյանը որպես մեղադրյալ է անցնում նաև Ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի մահվան գործով։