Գլխավոր / Բանակ / Սահմանին չորս 20-ամյա զինծառայող է զոհվել (թարմացված)

Սահմանին չորս 20-ամյա զինծառայող է զոհվել (թարմացված)

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորումներ են ստացել 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը։

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծարայողները զոհվել են հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետերի կիրառման հետևանքով։

Հունիսի 17-ին՝ 09.40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի հյուսիսային հատվածում տեղեկայաված զորամասերից մեկի զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի «հերթական սադրանքի հետևանքով»։