Home / Բանակ / ՊՆ֊ն չի լուծում ապրիլյան քառօրյայի ընթացքում ոտնաթաթերը կորցրած զինվորի խնդիրները․ hetq.am

ՊՆ֊ն չի լուծում ապրիլյան քառօրյայի ընթացքում ոտնաթաթերը կորցրած զինվորի խնդիրները․ hetq.am

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ալբերտ Մարտոյանը ՊՆ-ի հետ ավելի քան մեկ տարի ձգվող խնդիրներ ունի, գրում է hetq.am-ը:

2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում առաջնագծում մարտական հերթապահության ժամանակ ցրտահարված և երկու ոտնաթաթերը կորցրած պայմանագրային զինծառայողին պլաստիկ վիրահատության են ենթարկել, սակայն բժիշկներն այն կիսատ են թողել՝ կատարելով միայն կրունկի վիրահատություն, իսկ ոտնաթաթերը պարզապես հեռացրել են: Մարտոյանին պետք է տրամադրվեին օրթոպեդիկ կոշիկներ և փոխարինող սիլիկոնե ոտնաթաթեր, սակայն տրամադրվել են գինու խցանի նյութից պատրաստված երկու անհասկանալի իրեր:

Ըստ զինծառայողի՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները նրա բողոքներին արհամարհանքով են արձագանքել՝ հրաժարվելով նաև օրենքով հասանելիք նրա բնակարանի հարցով զբաղվելուց։

Զինծառայության ժամանակ անաշխատունակ դարձած Մարտոյանն ունի բնակարանի խնդիր, վարկային պարտավորություններ, նույնիսկ չի կարողանում նորմալ տեղաշարժվել՝ նշելով, որ պաշտպանության և առողջապահության նախարարություններն իրար վրա են գցում նվազագույն պայմանները հոգալու իրենց պարտականությունները: