Home / Դատարան / Վերաքննիչն անփոփոխ թողեց Գևորգ Սաֆարյանի դատավճիռը

Վերաքննիչն անփոփոխ թողեց Գևորգ Սաֆարյանի դատավճիռը

Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել «Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանի դատավճիռը։ Հունվարի 16-ին առաջին ատյանի դատարանը Սաֆարյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) և դատապարտել 2 տարի ազատազրկման։

Սաֆարյանը բերման էր ենթարկվել 2016 թվականի հունվարի 1-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու ժամանակ։ Նրան մեղադրել էին ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում։