Home / Բանտ / Գևորգ Սաֆարյանին պատժախուց են տեղափոխել

Գևորգ Սաֆարյանին պատժախուց են տեղափոխել

«Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպաններից մեկը՝ Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը նշել է, որ այս պահին ինքը տեղեկություն չունի, թե ինչու են Սաֆարյանին տեղափոխել պատժախուց։ Դրա մասին պաշտպանը տեղեկացել է Սաֆարյանի հորից։

«Հայրը հանձնուք է տարել, չեն ընդունել, ասել են Գևորգին տեղափոխել են պատժախուց», – ասել է Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Սաֆարյանը այս տարվա հունվարի 16-ին մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու մեջ և դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Այժմ նա անցնում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդներից մեկի՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով։