Գլխավոր / Հայաստան / Լրացուցիչ ժամանակ․ Լուծումներ հայկական ֆուտբոլի համար

Լրացուցիչ ժամանակ․ Լուծումներ հայկական ֆուտբոլի համար

Հայկական ֆուտբոլին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ ֆուտբոլային բուրգի ստորին մակարդակից՝ մանկապատանեկան ֆուտբոլից սկսած։ Լրագրողներ Արմեն Նիկողոսյանը և Արմեն Մելիքբեկյանը քննարկում են խնդիրները Epress.am֊ի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման շրջանակներում։

Նախորդ հաղորդման ընթացքում նշվել էր, որ հայկական ֆուտբոլի ներկայիս ժամանակահատվածը պահպանման շրջան է․ այս անգամ լրագրողները փորձում են հասկանալ՝ ինչպիսի լուծումներ են հնարավոր ստեղծված իրավիճակում։ Արմեն Նիկողոսյանն առաջարկում է ավելի մեծ գումարներ ուղղել մանկապատանեկան ֆուտբոլ, մասնավորապես, բարձրացնելով մարզիչների աշխատավարձերը։