Գլխավոր / Դատարան / Պավել Մանուկյանի բարեկամին ոստիկանության բաժանմունքում զննելու համար մերկացրել են. Armlur.am

Պավել Մանուկյանի բարեկամին ոստիկանության բաժանմունքում զննելու համար մերկացրել են. Armlur.am

Ասեղի վրա խփած դրոշի պատճառով «Սասնա ծռեր»-ի հուլիսի 12-ի դատական նիստի ժամանակ դատարանի մոտից ոստիկանության Նոր-Նորքի բաժին տարված Պավել Մանուկյանի քեռու աղջկան՝ Լաուրա Զաքարյանին, ոստիկանության Նորքի բաժնում մերկացրել են ստուգելու համար։ Այս մասին Armlur․am-ի հետ զրույցում պատմել է կինը։

Լաուրա Զաքարյան

Կայքի հրապարակած տեսանյութում վերջինս պատմել է, որ ասեղների վրա ամրացված դրոշներն իրենը չեն եղել, դրանք վերցրել է դատարանի շենքի մոտ հավաքվածներից․ «Ձեռքներին տեսա, ուզեցի, ասացի՝ երեխե՛ք, էդ որտե՞ղից, ես էլ եմ ուզում»։

Նրա խոսքով՝ ինքը  դատարանի շենքի մոտ կանգնած ոստիկաններից մեկին հարցրել է՝ արդյոք կարելի է այդ դրոշներով մտնել դատարանի դահլիճ, իսկ ոստիկանն ասել է, որ խնդիր չկա։

Այնուամենայնիվ, երբ կինը փորձել է մտնել դատարանի դահլիճ, մուտքի մոտ կանգնած ոստիկանները սկսել են հետաքրքրվել ասեղով, և կնոջը տարել են ոստիկանության բաժանմունք՝ արձանագրություն կազմելու համար։ Զաքարյանի կարծիքով՝ ոստիկաններն իրեն հատուկ սպասում էին, քանի որ նույնանման ասեղ ունեցող մի կնոջ հետ նույն կերպ չեն վարվել․ «Նա ասեղն ամրացրել է զոնտիկի վրա և տվել պահոց»։

Զաքարյանի խոսքով՝ ճիշտ է իր հետ վատ չեն խոսել ոստիկանության բաժանմունքում, սակայն զննելու համար «հագուստս էլ են հանել, մերկացել եմ, էս աստիճան կարելի՞ է նվաստացնել․․ ինչի համար, երկու ասեղի»։