Գլխավոր / Առողջապահություն / Արդվի գյուղը դեմ է հանքի շահագործմանը․ ակցիա

Արդվի գյուղը դեմ է հանքի շահագործմանը․ ակցիա

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր առավոտից մեքենաներով փակել են գյուղ մտնող ճանապարհը՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով գյուղի մոտ գտնվող Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքում որոնողական աշխատանքների կատարման դեմ: Նրանք օրեր առաջ նաև ստորագրահավաք էին անցկացրել՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է վնասել շրջապատը և զբոսաշրջիկների հոսքը կդադարի։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Լևոն Գալստյանը։

Այսօր համայնքում նախատեսված էր հանրային քննարկումներ անցկացնել, որոնք, սակայն, ըստ էության, չեն կայացել, քանի որ համայնքի բնակիչներն արգելել են Բնապահպանության նախարարության աշխատակիցներին մտնել գյուղ։

Նշենք, որ «Միռամ» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացրել 2017-2020 թվականների ընթացքում այդ տարածքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություն կատարելու։ Հանքերևակման տարածքն, ընդհանուր առմամբ, զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես:

Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի