Գլխավոր / Կանանց իրավունքներ / Ամուսինը մեղադրվում է կնոջն անզգուշությամբ մահ պատճառելու մեջ

Ամուսինը մեղադրվում է կնոջն անզգուշությամբ մահ պատճառելու մեջ

Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում երեկ առավոտյան մահացած 34-ամյա Մ. Աղաջանյանը ամուսնու կողմից պարբերաբար բռնությունների է ենթարկվել։ Վերջինս ձերբակալվել է՝ բռնություն գործադրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասել են, թե կինը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սակայն, Աղաջանյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։