Home / Բանակ / Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թվականին ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

Համաձայն Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, Մովսիսյանը մահացել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից: