Գլխավոր / Բանակ / Զինծառայողին գտել են կախված վիճակում․ (թարմացված)

Զինծառայողին գտել են կախված վիճակում․ (թարմացված)

Շիրակի մարզի Հացիկ գյուղի տներից մեկի մոտ հայտնաբերվել է ազգությամբ եզդի, ժամկետային զինծառայողի դի։

Epress.am-ի հետ զրույցում Հացիկ համայնքին մոտ գտնվող Կարմրաքար գյուղի համայնքապետ Արթուր Մաթևոսյանը նշել է, որ զինծառայողը Հացիկից էր․ «Փախել եկել է իրենց գյուղ, իրենց տան մոտ կախվել»։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանը օգոստոսի 13-ի առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։ Գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նրա դին՝ կախված վիճակում:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):