Գլխավոր / Բանակ / Ականի պայթյունից 19-ամյա զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Ականի պայթյունից 19-ամյա զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Հայկ Գագիկի Խաչատրյանը:

Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: