Գլխավոր / Մեդիա / Ինչպես է Ադրբեջանի վերնախավը փողեր լվացել և կաշառել եվրոպացի չինովնիկներին

Ինչպես է Ադրբեջանի վերնախավը փողեր լվացել և կաշառել եվրոպացի չինովնիկներին

2012-ից 2014 թիվն ընկած ժամանակահատվածում՝ Ադրբեջանում ակտիվիստների ու լրագրողների զանգվածային ձերբակալություններին ֆոնին, երկրի իշխող վերնախավի ներկայացուցիչներն օգտվել են «սև դրամարկղից» եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառքներ տալու, շքեղության պարագաներ գնելու, փողերի լվացման ու այլ շահադիտական նպատականերով, հյատնում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնը։

Ըստ միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանի իշխանությունները Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով 2,9 միլիարդ դոլար են «լվացել»։ Այս գումարով կաշառվել են եվրապացի քաղաքական գործիչներ, որոնք ԵՄ֊ում Ադրբեջանի շահերի լոբբինգ են իրականացրել ու արգելափակել երկրում մարդու իրավունքների ոտնահարումները դատապարտող բանաձևերը։

Այս կեղծ ընկերությունների հաշիվներից նաև վճարվել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծախսերը։

Բացի դա, այս ընկերությունների հաշիվներին նստեցվել է մի քանի տասնյակ միլիոն եվրո ռուսաստանյան զենքի մատակարարից՝ «Ռոսօբորոնէքսպորտից»։ Հետագայում այս գումարները փոխանցվել են երկրի առաջին փոխվարչապետին։

Փողերի լվացմանը մասնակցած ընկերությունները Մեծ Բրիտանիայում գրանցվել են Ադրբեջանից կեղծ անձանց անուններով։ Այս ընկերությունները ներկայացնում էին կեղծված հաշվետվություններ, թեև դրանց հաշիվներով անցնում էին միլիարդավոր եվրոներ։ Դրանք բոլորը սպասարկվում էին դանիական Danske Bank բանկի Էստոնիայի մասնաճյուղում։

Այս հաշիվներով փողերի շարժի մասին տվյալներն ստացել է դանիական Berlingske թերթը՝ դրանցով կիսվելով Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնի (OCCRP) հետ։ Համատեղ լրագրողական հետաքննությանը մասնակցել են նաև Süddeutsche Zeitung֊ը (Գերմանիա), Barron’s֊ը (ԱՄՆ), Le Monde֊ը (Ֆրանսիա), The Guardian֊ը (Մեծ Բրիտանիա), Bivol֊ը (Բուլղարիա) և այլք։

Փողերի ծագումը

Բրիտանական ընկերությունների հաշիվներին փոխանցվող գումարների մեծ մասը հանվում էր Ադրբեջանի բանկերից։ Օրինակ, 1,4 միլիարդ դոլար փոխանցվել է պետական International Bank of Azerbaijan֊ում (IBA) գրանցված մեկ ընկերության հաշվից։

IBA֊ում սպասարկում է Ադրբեջանի 750 հազար քաղաքացիների։ Ընթացիկ տարվա մայիսին պետական բանկը հայտարարեց սնանկության մասին՝ լիկվիդայնության հետ կապված խնդիրների ու կապիտալի անբավարար մակարդակի պատճառով եվրաբոնդերի վճարումները չկատարելուց հետո։

Բազմաթիվ նշաններ ցույց են տալիս, որ կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով բանկից կարող էին դուրս բերվել ավանդատուների գումարները, որոնք հետագայում օգտագորվել են եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական կարիքների համար։

Եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելը

Էդուարդ Լինթներ

2013 թվականի հոկտեմբերի 25֊ին բրիտանական Polux Management ընկերությունը, որը մասնակցել է ադրբեջանական փողերի վացմանը, 61 հազար եվրո է փոխանցել գերմանացի քաղաքական գործիչ Էդուարդ Լինթների հաշվին։ Լինթները Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր է և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահը։

Բրիտանական կեղծ ընկերությունից գումար ստանալուց երկու շաբաթ առաջ քաղաքական գործիչն Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել էր գերմանացի դիտորդների հանձնաժողովը։ Ընտրություններին հերթական անգամ հաղթեց Իլհամ Ալիևը։

Գերմանացի քաղաքական գործիչը ընտրությունների վերաբերյալ բողոքներ չուներ։ «Ընտրությունների բուն ընթացքը կազմակերպված էր բարձր մակարդակով ու համապատասխանում էր, օրինակ, գերմանական չափանիշներին»,֊ ասել էր Լինթները։

Ընդհանուր առմամբ Լինթների հաշվին 2012֊ից 2014 թիվն ընկած ժամանակահատվածում բրիտանական կեղծ ընկերություններից փոխանցվել է 891 հազար եվրո։

Կալին Միտրև

Նույն օրը՝ 2013 թվի հոկտեմբերի 25֊ին, կրկին Polux Management֊ի հաշվից 20 հազար եվրո է փոխանցվել բուլղարացի քաղաքական գործիչ և ՅՈՒՆԵՍԿՈ֊ի տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրևի հաշվին։ Փոխանցման նպատակը նշվել է որպես «կառավարման ծառայություններ»։

Միտրևի հաշվին գումարի փոխանցումից երեք օր առաջ նրա կինն անցկացրել էր «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» խորագրով ցուցահանդես։

Ադրբեջանի իշխանությունները խոշոր գումարներ են ծախսում նման քարոզչական միջոցառումների վրա, որպեսզի մեղմացնեն երկրում տիրող մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրներից եկող քննադատությունը։

ՅՈւՆԵՍԿՈ֊ի տնօրեն Իրինա Բոկովան այդ հարցում մեծապես օգնում է երկրի ղեկավարությանը։ Օրինակ, 2010 թվականին Ադրբեջանի առաջին տիկին ու ներկայից փոխվարչապետ Մեհրիբան Ալիևայն պարգևատրվել է Մոցարտի շքանշանով։ ՅՈւՆԵՍԿՈ֊ի բարձրագույն մրցանակը Ալիևային շնորհել է կազմակերպության տնօրեն Բոկովան։

Նրա ամուսինը բրիտանական կեղծ ընկերություններից ընհանուր առմամբ ստացել է 425 հազար եվրո։

Միտրևի խոսքով, ինքն այդ գումարը ստացել է ադրբեջանական ընկերությունների մատուցած խորհրդատվական ծառայությունների դիմաց․ նա այդ փողերի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացրել ու մուծել բոլոր հարկերը։

Լուկա Վոլոնտե

Իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի վերաբերյալ գործը Եվրոպայի Խորհրդի պատմության մեջ ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալներից էր։ 2012֊ից 2014 թիվն ընկած հատվածում Վոլոնտեն՝ ԵԽ֊ում Եվրոպական ժողովրդական կուսակցոթյան նախկին ղեկավարը, բրիտանական կեղծ ընկերությունների կողմից ստացել է ավելի քան 2 միլիոն եվրո։

Ներկայումս քաղաքական գործչի վերաբերյալ հետաքննություն է անցկացվում։ Իտալիայի իրավապահ մարմինները կարծում են, որ Վոլոնտեն Ադրբեջանի իշխանություններից այդ գումարը ստացել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի ընդունումը կանխելու համար։ Հենց Վոլոնտեի ջանքերով էլ տվյալ բանաձևը ձայների մեծամասնություն չէր հավաքել։

Ինքը՝ քաղաքական գործիչը, ասում է, որ այդ փողերը կաշառք չեն եղել, այլ՝ վճար խոշոր ադրբեջանցի գործարարի մատուցած «խորհրդատվական ծառայությունների» դիմաց։

Փողեր «Ռոսoբորոնէքսպորտից»

2012 թվականին ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի անդամ զենքի մատակարար «Ռոսօբորոնէքսպորտը» շուրջ 29 միլիոն դոլար է փոխանցել բրիտանական Metastar Invest ընկերության հաշվին։ Տվյալ ընկերությունը գրանցված է եղել Անդրբեջանից կեղծ անձի անունով, ինչպես նաև ներկայացրել է կեղծ հաշվետվություն, որում ցույց չի տվել Էստոնիայի իր բանկային հաշվի շրջանառությունը։ Հենց Metastar Invest֊ի հաշիվներից են վճարվել իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի պարգևատրությունները։

«Ռոսօբորոնէքսպորտի փոխանցած գումարներից առնվազն 1,8 միլիոն դոլար անցել է օֆշորային Velasco International ընկերության հաշվին Հունգարիայում։ Այս ընկերությունը, ըստ «պանամական թղթերի», պատկանել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետի որդուն՝ Օրհան Էյուբովին։ Իր պաշտոնին Յակուբ Էյուբովը, մասնավորապես, ղեկավարում է մեքենաշինական ոլորտը։

Velasco International֊ի գործերը վարող իրավաբանները հրահանգում էին, որ օֆշորային ընկերության փաստաթղթերի գնօրինակները պետք է ուղարկվեին Բաքու։ OCCRP -ի թղթակիցները ստուգել են Ադրբեջանի մայրաքաղաքում այդ հասցեն ու պարզել, որ այնտեղ բնակվում է հենց Յակուբ Էյուբովը։

«Ռոսօբորոնէքսպորտից» գումարներ են փոխանցվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնեսի հետ առնչություն ունեցող օֆշորային ընկերությանը։

Մասնավորապես, մի քանի վճարումների նպատակագրերում նշված է եղել, որ ռուսաստանյան զենքի մատակարարի փողերը Metastar Invest֊ից տարանցումով պետք է փոխանցվեին մեկ այլ օֆշորային ընկերության՝ Inmaxo Capital֊ին։

Inmaxo Capital֊ը, իր հերթին, ծառայել է որպես միջնորդ Pasha Holding֊ի կազմի մեջ մտնող Pasha Insaat շինարարական ընկերության համար Ռուսաստանից Ադրբեջան ցեմենտի արտահանման ժամանակ։ Տվյալ հոլդինգը ղեկավարվում է Ադրբեջանի նախագահի աներոջ կողմից։

«Ռոսօբորոնէքսպորտը» հրաժարվել է պարզաբանումներ տալ փոխանցումների իրական նպատակների վերաբերյալ։

Չինովնիկների անձնական ծախսերը

Առաջին փոխվարչապետ

Նույն բրիտանական ընկերությունների հաշիվներից վճարվել են նաև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծախսերը։

2012֊2013թթ֊ին Metastar Invest ընկերությունը փոխանցել է ավելի քան 12 հազար դոլար ամերիկյան լավագույն կլինիկաներից մեկի՝ Johns Hopkins Medicine֊ի հաշվին։ Փոխանցումն իրականացվել է Յակուբ Էյուբովին ու նրա որդի Էմինին մատուցված ծառայությունների դիմաց։ Էյուբով֊ավագն Ադրբեջանի առաջին փոխվարչապետն է ու երկրի ամենաազդեցիկ չինովնիկներից մեկը։ Նրա որդին՝ Էմինը, Եվրոպայի Խորհրդում երկրի դեսպանն է։

Բրիտանական կեղծ ընկերությունները Էյուբովների ընտանիքի բուժման համար վճարել են ոչ միայն ամերիկյան կլինիկային, այլև՝ Եվրոպայի մի շարք բժշկական հաստատությունների։

Նախագահի մամուլի խոսնակը

2013 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը բրիտանական ընկերությունից ստացել է 18 հազար դոլար՝ որպես «ԱՄՆ կատարվելիք կրթական ուղևորության դեպոզիտ»։ «Կրթական ուղևորություններն» ԱՄՆ, ընդ որում, Հասիմովին չեն խանգարել քննադատել ամերիկյան իշխանություններին Ադրբեջանում ընտրությունների ու երկրում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ նրանց քննադատության համար։