Գլխավոր / Դատարան / ՄԻԵԴ֊ի որոշումով Հայաստանը 4100 եվրո կվճարի 7,5 տարի անարդար ազատազրկվածին․ նա շարունակելու է պայքարը

ՄԻԵԴ֊ի որոշումով Հայաստանը 4100 եվրո կվճարի 7,5 տարի անարդար ազատազրկվածին․ նա շարունակելու է պայքարը

Վաղը ՀՀ Կառավարությունը չզեկուղցվող որոշումով պետբյուջեի պահուստային ֆոնդից 4100 եվրո է հատկացնելու՝ փոխհատուցելու 9 տարի ազատազրկման դատապարված Սիլվա Ասատրյանին։

Աստրյանը 2007 թվականին մեղավոր էր ճանաչվել նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեջ։ 10 տարի անց կինը հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ըստ ՄԻԵԴ֊ի՝ Հայաստանը խախտել է արդար դատավարության իրավունքը, գործը պետք է վերաբացվի և գտնվի մահափորձի իրական հեղինակը։

Ինչպես ավելի վաղ Epress.am-ին ասել է 7.5 տարի բանտում անցկացրած Ասատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, 4100 եվրոն չի կարող համարվել բավարար փոխհատուցում և իրենք պայքարելու են արդարացման որոշման համար, ինչից հետո դիմելու են քաղաքացիական հայցով՝ պահանջելով փոխհատուցում։

Նշենք, որ ՄԻԵԴ֊ում Հայաստանի դեմ գանգատների թիվը գնալով աճում է։ Ըստ 2016 թվականի տարեկան զեկույցի՝ անցյալ տարի դատարանը ստացել է 753 գանգատ, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2015 թվականին (122):