Գլխավոր / Հայաստան / Կինը դատարանի դահլիճից ազատ է արձակվել 14 տարի բանտում անցկացնելուց հետո

Կինը դատարանի դահլիճից ազատ է արձակվել 14 տարի բանտում անցկացնելուց հետո

14 տարի ազատազրկման դատապարտված Վարդենիսի բնակիչ Նարինե Նալբանդյանն  օգոստոսի 8-ին դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Նալբանդյանի դուստրը՝ Արևիկ Նալբանդյանը։

Պատիժը կրելու ավարտին մնացել էր մոտ 6 ամիս, սակայն հերթական դատական նիստի ժամանակ դատավորը որոշել է նրան ազատ արձակել։ Մեզ հետ զրույցում Նալբանդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասել է, որ կալանքի միջոցը փոխվել է, այնուամենայնիվ, դատաքննությունը շարունակվում է։

Դատարանի նման որոշումը պաշտպանը կապել է և՛ իր դիմում-բողոքների հետ, և՛ ՄԻԵԴ-ի վճռի հետ։

«Երևի դատարանը գնահատել էր իրավիճակը, և Եվրոպական դատարանի վճռից հետո որոշել է ազատ արձակել նրան», -ասել է Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական մեղադրանքի՝ Նարինե Նալբանդյանը 2004 թվականին ամուսնու հետ սպանել էր իր դստեր համադասարանցու՝ Սյուզանա Սարգսյանին և նետել հորը։ Բագրատ Ներսիսյանը դատապարտվել էր 9 տարի ազատազրկման, իսկ Նարինե Նալբանդյանը՝ 14։ Ամուսինները չեն ընդունել իրենց մեղքը, ՄԻԵԴ֊ի վճռով արձանագրվել է, որ ցուցմունքները հարկադրաբար կորզելու ընթացքում ոստիկանները դիմել են խոշտանգումների։

Նարինե Նալբանդյանի գործի մասին մանրամասն` այստեղ