Գլխավոր / Բնապահպանություն / Սյունիքի մարզպետը դատի է տվել բնապահպանին և ԶԼՄ֊ներին

Սյունիքի մարզպետը դատի է տվել բնապահպանին և ԶԼՄ֊ներին

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև Aravot.am, Epress.am և syuniacyerkir․am կայքերի: Հակոբյանը պնդում է, որ իրեն զրպարտել են, Գրիգորյանից պահանջում է 2 միլիոն դրամ, ինչպես նաև բոլոր պատասխանողներից պահանջում է հերքել իր մասին հրապարակված տեղեկատվությունը։ Խնդրո առարկա հրապարակումը Epress.am-ում լույս էր տեսել հուլիսի 31-ին։ Բնապահպան Արթուր Գրիգորյանը հաղորդում էր տվել ՀՀ դատախազություն՝ գլխավոր դատախազից խնդրելով պարզել՝ արդյոք մարզպետը կապ ունի բնապահպանների դեմ սկսած արշավի հետ։

Մանրամասները՝ այստեղ

Դատախազությունը հրաժարվել է գործի քննությունից, ինչը արժանացել է Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցի քննադատությանը։

Epress.am֊ի լրագրողներ Քնար Խուդոյանը և Արմեն Մելիքբեկյանը խոսում են դատական հայցի, Վահե Հակոբյանի հետ փոխկապակցված մեդիայի և ՀԿ֊ի, դաշտում դրանց դերակատարության մասին։