Home / Հայաստան / Ովքեր և ինչպես են մասնակցում գլոբալացմանը Հայաստանից

Ովքեր և ինչպես են մասնակցում գլոբալացմանը Հայաստանից

Մենք չենք կարող Հայաստանից կատարվող միգրացիան դիտարկել առանց համաշխարհային թրենդները հաշվի առնելու: Հայաստանից տեղի ունեցող միգրացիան ունի շատ բաղադրիչներ` սոցիալական, պատերազմի վտանգ, առևտրային ճանապարհներից հեռու լինելը և այլն: Դեպոպուլյացիան դառնում է Հայատանի գլխավոր խնդիրներից մեկը: Սակայն կա նաև բնակչության զանգվածային տեղաշարժերի համաշխարհային միտում, որը նունպես պետք է հաշվի առնել: Այս մասին միգրացիայի թեմային նվիրված “Անալիտիկոն” ամսագրի համարում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Այն, որ Սերժ Սարգսյանը 2017-ի մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստին հղած ուղերձում  “խոստացավ” 2040-ին Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունների կուլուարներում և կառավարության փակ քննարկումների ժամանակ այդ հարցով խիստ մտահոգված են: Բնականաբար, ՀՀ բնակչության իրական թիվը գաղտնի է պահվում, ուստիև վիճակագրական վարչության, մարդահամարի տվյալների և ընտրացուցակների հանդեպ կահամընդհանուր թերահավատություն: Այդ իսկ պատճառով Ս.Սարգսյանի ուղերձն ըստ երևույթին ադմինիստրատիվ ոլորտի ներկայացուցիչներին էր ուղղված, ցույց տալու համար, որ այդ խնդիրը փորձում են ուշադրության կենտրոնում պահել: Ըստ մամուլի տեղեկությունների՝միայն վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի դպրոցականների քանակը նվազել է 25 տոկոսով, նվազում է նաև ծնելիության ցուցանիշը: Սակայն ակնհայտ է, որ բնակչության նվազման հիմնական պատճառը միգրացիան է, որն աճելու միտում ունի:

Ազգային պետությունների դերի նվազումը և գլոբալացումն իրենց դերն են կատարում նաև Հայաստանում: Հայաստանի ամենագլոբալացված խավը իշխանության բյուրոկրատական և ֆինանսական բուրգն է, իր միջազգային տնտեսական փոխկապակցվածություններով: Բուրգի ներկայացուցիչների հիմնական հաշիվները արտերկրում են, հիմնական ներդրումները կատարվում են դրսում, Հայաստանում կատարվող ներդրումների իրական սեփականատերերն անհայտ են` լինի դա հանքարդյունաբերություն, թե զվարճանքի օբյեկտներ: Զգալի հատվածը գրանցված է օֆշորներում: “Ազգային” ներդրումները նույնպես դրսից են` լինեն դրանք ռուսաստանաբնակ հայեր, թե, ասենք, արգենտինահայ ներդրող: Տնտեսության ոլորտից եթե անցում կատարենք Արցախի խնդրին, ապա այստեղ նույնպես գլոբալացումն իր դերն է կատարում` հակամարտության հեռանկարը պայմանավորված է աշխարքաղաքական զարգացումներով, ինչի խորհրդանիշն է Մինսկի խմբի կազմը:

Ամենագլոբալացված շերտին` պետական լծակներին մոտ կանգնած անձանց հետևում են մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք նույնպես չեն կարող կայանալ առանց միջազգային գործընթացերին ինտեգրվելու` ծրագրավորողներ, գիտական որոշ ուղղություններ, միջազգայիյն առևտուր և այլն: Նույնը կարելի ասել որակյալ կրթության մասին: Սակայն բնակչության մյուս շերտերը դուրս են մնացել գլոբալացումից և, բնականաբար, համաշխարհային գործընթացներին փորձում են մասնակից լինել արտագաղթով:

Ոչ թե Հայաստանն է մասնակից լինում գլոբալցմանը, այլ իշխող շերտն է մասնակից լինում՝ քամելով ողջ երկրի սուղ միջոցները: Բնականաբար, համաշխարհային թրենդից դուրս մնացած մեծամասնության յուրաքանչյուր անդամ պետք է ինքնուրույն իր տեղը գտնի արևի տակ, իսկ գտնողները հիմնականում ամենաշարժունակ, ռիսկի գնացող հատվածն է և կրթված երիտասարդությունը:

Այն երկրները, որոնք դուրս են մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից, բնականաբար՝ կարող են ընդամենը գոյատևել և միգրանտներ մատակարարել կայացած երկրներին: Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ունոր կոմունիկացիաների ստեղծումը պայմանավորվածեն երկրի վարած քաղաքականությամբ, երկրի մենեջմենթով և միջազգային ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ:

Հայաստանի նման երկրի համար խիստ վտանգավոր է ոչ այնքան համեմատաբար մեծ քաղաքներից տեղի ունեցող միգրացիան, որքանգյուղերի դատարկվելը, որոնք, որպես կանոն, վերակենդանացման ենթակա չեն լինում: Գյուղական բնակչության միգրացիան արդեն պետք է բացատրել ոչ թե գլոբալացմամբ, այլ կառավարման ինքնահոսով, կամ պետության մենեջմենթի բացակայությամբ: 2017-ին Ռուսաստանում միգրանտների շրջանում իրականացված հարցման համաձայն Հայաստանից եկած միգրանտների 72,1%-ը որոշել է վերջնականապես մնալ Ռուսաստանում, 5,2 %-ը ցանկանում էորոշ ժամանակ անց վերադառնալ Հայաստան, 3,3%-ը կարճատև ժամանակահատվածով է եկել Ռուսաստան՝ գումար աշխատելու համար, իսկ 1,4%-ը  ցանկանում էՌուսաստանից հեռանալ դեպի այլ երկրներ: Ակնհայտ է, որ հարցվածներն այն անձինք են, որոնք ամենացածր վարձատրվող աշխատանքերով են զբաղված և հիմնականում գյուղական բնակավայրերից են ժամանել:

նյութն ամբողջությամբ՝ “Անալիտիկոն” ամսագրի կայքում