Home / Բանտ / «Վանաձոր» ՔԿՀ֊ի պետը ձերբակալվել է․ պաշտոնական վարկածով՝ նա կաշառք էր վերցնում

«Վանաձոր» ՔԿՀ֊ի պետը ձերբակալվել է․ պաշտոնական վարկածով՝ նա կաշառք էր վերցնում

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը՝ Գևորգ Մկրտչյանը ձերբակալվել է՝ կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։ Ձերբակալվել է նաև նույն ՔԿՀ֊ի օպերատիվ բաժնի պետը։

Ձերբակալվել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկը՝ կաշառք տալու մեղադրանքով։

Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու հատկանիշներով։

«Բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր»,֊ ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանյան բանտերում տիրող իրավիճակի մասին՝ այստեղ