Home / Շուկա / Ռուսաստանը խստացնում է Հայաստանից ներմուծվող լոլիկների նկատմամբ վերահսկողությունը

Ռուսաստանը խստացնում է Հայաստանից ներմուծվող լոլիկների նկատմամբ վերահսկողությունը

Ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր»-ը խստացնում է մրգերի և բանջարեղենի, մասնավորապես, Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներմուծվող լոլիկների նկատմամբ վերահսկողությունը՝ արգելված արտադրանքի ներկրման փորձերի ավելացման կապակցությամբ, հայտնում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այժմ գերատեսչությունն իրականացնում է մի շարք երկրներ մուտք գործող բուսական ծագման արտադրանքի ներմուծման ծավալների համեմատական վերլուծություն։ ՌԻԱ Նովոստի֊ն նշում է, որ վերջին շրջանում աճել են ՌԴ֊ում արգելված գյուղմթերքի Հայաստան, Ադրբեջան ու Բելառուս ներկրման ծավալները, իսկ այդ երկրներից արգելված արտադրանքը հետագայում փորձում են ներմուծել Ռուսաստան՝ ներկայացնելով որպես տվյալ երկրներում արտադրված մթերք։

«Արգելված բուսական արտադրանքի հնարավոր մուտքը ՌԴ բացառելու նպատակով, «Ռոսսելխոզնադզոր»-ը նշված երկրների իրավասու մարմիններին տեղեկացրել է լոլիկների բոլոր արկղերի վրա արտադրողի ստույգ անունն ու հասցեն մատնանշող պիտակների անհրաժեշտության մասին։ Տվյալ տեղեկությունը չտրամադրող լոլիկների մուտքը ՌԴ կհետաձգվի, քանի դեռ չի պարզել արտադրության ստույգ հասցեն»,֊ ասված է «Ռոսսելխոզնադզոր»֊ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ռուսաստանյան իշխանությունները բազմիցս նշել են, որ թուրքական լոլիկները շարունակում են ապօրինաբար հայտվել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես, վերընշված երեք երկրներից վերաարտահանման հետևանքով։