Home / Մշակույթ / ՌԴ Անվտանգության ծառայության դռնից հետո արվեստագետն այրել է ֆրանսիական բանկը

ՌԴ Անվտանգության ծառայության դռնից հետո արվեստագետն այրել է ֆրանսիական բանկը

Ռուսաստանցի արվեստագետ Պյոտր Պավլենսկուն բերման են ենթարկել Փարիզում՝ Բաստիլի հրապարակի վրա գտնվող Ֆրանսիայի Կենտրոնական բանկի շենքի դուռը այրելու համար։ Սոցցանցերում հայտնվել են ակցիայի լուսանկարները։

Դրանք հրապարակել է լուսանկարիչ Կապուսին Անրին և ակտիվիստ Սառա Կոնստանտինը։ Անրիի հաղոդրմամբ՝ ակցիան իրականացվել է երկուշաբթի առավոտյան 04։10֊ին, Պավլենսկուն բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները։ Սառա Կոնստանտինն ակցիան անվանել է «հեղափոխության համաշխարհային հրդեհ»։

Հաղորդագրության մեջ մեջբերված են Պավլենսկու խոսքերը․ «Հեղափոխական Ֆրանսիայի վերածնունդն աշխարհում հեղափոխությունների հրդեհների սկիզբ կհանդիսանա»։

Վառվող բանկի շենքի և դրա դեմ կանգնած Պավլենսկու լուսանկարները հրապարակվել են Divergence Images ֆոտոհոստինգում։ Որպես լուսանկնարների հեղինակ նշված է Մարկ Շոմեյը։ Լուսանկարների տակ նշված է, որ, բացի Պավլենսկուց, ակցիային մասնակցել է նաև մի կին։ ԶԼՄ֊ների համար նաև նշված է, որ ակցիայի մասնակիցները քննադատում են բանկերը, որոնք «գրավել են միապետերի տեղը», և կոչ անում «Մեծ ֆինասիական հեղափոխություն» իրականացնել։

2017 թվականի հունվարին Պավլենսկին ընտանիքի հետ հեռացել էր Ռուսաստանից և հայտարարել, որ ապաստան է փնտրելու։ Ֆրանսիան արվեստագետին ապաստան էր տրամադրել։ Հեռանալու պատճառը Պավլենսու և նրա զուգընկերոջ՝ Օկսանա Շալիգինայի դեմ մեղադրանքներ էին առաջադրվել «սեռական բնույթի բռնություն գործադրելու» հոդվածի հատկանիշներով։ Այդ մեղադրանքն արվեստագետը չէր ընդունել։

Պավլենսկին հրդեհ֊ակցիա էր արել նաև նախկինում՝ Ռուսաստանում։

2015 թվականի նոյեմբերի 9֊ին նա բերման էր ենթարկվել Մոսկվայում Լուբյանկայի վրա գտնվող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի գլխավոր մուտքը հրդեհելու փորձի համար։ Պավլենսկուն պարտավորեցել էին տույժ վճարել մոտ 1 միլիոն ռուբլու չափով։

Պյոտր Պավլենսկին ՌԴ֊ում դատարանի առաջ էր կանգնել 2014֊ին անցկացրած «Ազատություն» ակցիայի համար, որի ընթացքում ակտիվիստները բարիկադներ էին կառուցել Սանկտ Պետերբուրգի կենտրոնական կամուրջներից մեկի վրա ու անվադողեր հրդեհել։

Լայն արձագանք էր ստացել Պավլենսկու մեկ այլ ակցիան, որի ընթացքում նկարիչն իր ամորձապարկը մեխել էր Կարմիր հրապարակի քարե սալահատակին։ Նախորդ տարվա հոկտեմբերին Պավլենսկին Մոսկվայի Սերբսկու անվան հոգեբուժական ինստիտուտի ցանկապատի վրա մերկ նստած կտրել է իր ականջի բլթակը։