Home / Շուկա / Երևանում բնակարանների գները վերջին 10 տարիների նվազագույն մակարդակին են հասել․ «ՀԺ»

Երևանում բնակարանների գները վերջին 10 տարիների նվազագույն մակարդակին են հասել․ «ՀԺ»

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել է անցած 10 տարիների նվազագույն մակարդակին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ըստ ՀՀ պետական կադաստրի տվյալների՝ ներկայումս Երևանում բնակարանների մեկ քմ֊ի միջին գինը մոտ 500 դոլար է։ Անցած տասը տարիների ընթացքում բնակարանների գինը նվազել է ավելի քան 43 տոկոսով։

«Բնակարանների գները, որոշ տատանումներով, անընդհատ իջնում են։ Սա վկայում է այն մասին, որ Երևանում բնակարանների առաջարկն անցած տասը տարիներին գերազանցել է պահանջարկը․ վաճառաելու ցանկություն ունեցողներն ավելի շատ են, քան գնելու հնարավորություն ունեցողները։ Ու որպեսզի հավասարակշռություն լինի, պետք է բնակարանների գները շարունակեն նվազել այնքան, մինչև համապատասխանեն գնողական պահանջարկին», ֊ գրում է թերթը։