Գլխավոր / Կանանց իրավունքներ / Լոռիում ամուսինը դանակահարել է կնոջը. Փաստինֆո

Լոռիում ամուսինը դանակահարել է կնոջը. Փաստինֆո

Ընտանեկան բռնության նոր դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Կայքի փոխանցմամբ՝ ամուսինն իր առանձնատան խոհանոցում դանակով միս կտրելու ժամանակ կնոջը մեղադրել է իր և քույրերի միջև ստեղծված լարված հարաբերությունների մեջ, հայհոյել և դանակով հարված հասցրել։

Դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված կնոջ մոտ աղտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` ձախակողմյան պնևմոհեմոթորաքսի և 2-րդ աստիճանի տրավմատիկ շոկի զարգացմամբ: Դեպքի օրը չի նշվում։

Ամուսինը կալանավորվել է։