Գլխավոր / Բանակ / Գիտություն, բանակ, կոռուպցիա. Ուսանողները բողոքում են զինապարտության օրենքում փոփոխությունների դեմ

Գիտություն, բանակ, կոռուպցիա. Ուսանողները բողոքում են զինապարտության օրենքում փոփոխությունների դեմ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որի՝ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած անձանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 3 տարի, իսկ տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է, ԵՊՀ-ում սովորող մի շարք ուսանողների ստիպել է ստեղծել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը։

«Երբ ձևավորվեց նախաձեռնությունը մենք սկսեցինք ուսանողներին իրազեկել նախաձեռնության վերաբերյալ։ Նախաձեռության ստեղծումից երկու օր հետո  կազմակերպեցինք հավաք-քննարկում, որի նպատակը նոր մարդկանց ներգրավելն էր և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում առկա ռիսկերին ծանոթացնելը», — Еpress.am-ին ասել է արվեստաբան, 2-րդ կուրսի ուսանող Մոնթե Մաթևոսյանը։

Ուսանողների կարծիքով՝ օրենքի փոփոխությունը լուրջ հարված է հասցնում գիտությանը, և ՊՆ-ն, շահարկելով «սոցիալական արդարություն» եզրույթը,  գիտության հաշվին փորձում է լուծել իր խնդիրները։

Մաթևոսյանի խոսքով՝ ծառայությունից խոսւափելը ոչ միայն կրթական համակարգում, այլ նաև այլ ոլորտներում կոռուպցիայի առկայության պատճառն է:

«Սա ավելի բարդ համակարգային խնդիր է։ Շատ վիճելի է Վիգեն Սարգսյանի այն փաստարկը, որ սրանով կվերականգնվի սոցիալական արդարությունը։ Այս օրինագծի ընդունման դեպքում սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ այն մարդը, որը կրթության համակարգում կուռուպցիա էր օգտագործում և չէր գնում բանակ, այժմ առողջապահության ոլորտում առկա կոռուպցիան կօգտագործի և չի գնա բանակ», — ասել է Մոնթե Մաթևոսյանը։

Նախաձեռնության հիմնադիր անդամներ Գեղամ Ասատրյանի ու Մոնթե Մաթևոսյանի հետ զրույցի մանրամասները տեսանյութում․