Home / Բանակ / Հայաստանում ՌԴ֊ի երկու զինծառայող է մահացել․ նրանց անունները չեն հայտնում

Հայաստանում ՌԴ֊ի երկու զինծառայող է մահացել․ նրանց անունները չեն հայտնում

Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության երկու զինծառայողներ զոհվել են Հայաստանում գտնվող «Ալագյազ» զորավարժարանում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Համաձայն պաշտոնական վարկածի, վարժանքից հետո պայմանագրային զինծառայողներից մեկը ինքնաձիգը հանձնելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները և ոչ միտումնավոր կրակել, որի հետևանքով մահացու հրազենային վիրավարում է ստացել մեկ այլ պայմանագրային զինծառայող։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ «կրակոցից հետո, վախենալով իր արարքից և ծառայակցի մահվան պատասխանատվությունից, զինծառայողը տեղում ինքնասպան է եղել»։

ՌԴ պաշտոնական աղբյուրները զինծառայողների անունները չեն հայտնում։