Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնահարցում ցավոտ լուծում է խոստանում

Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնահարցում ցավոտ լուծում է խոստանում

Լեռնային Ղարաբաղի հարցում ցավոտ լուծում է լինելու։ Այս մասին «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հոկտեմբերի 27-ին անցկացված դասախոսության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։

«Բոլոր ստափ մարդիկ հասկանում են, որ սա այն խնդիրը չի, որի լուծումը ցավոտ չի լինելու։ Շատ ցավոտ լուծում է լինելու»,֊ ասել է Սարգսյանը։

Նա նաև խոսել է ԵՄ֊Հայաստան կնքվելիք համաձայնագրից՝ ասելով, որ «կամ֊կամ»֊ի ժամանակը անցել է, և եկել է «և֊և»֊ի ժամանակ։

«Եվրասիական միության անդամ լինելու հետ զուգահեռ մենք նոյեմբերի 24֊ին Եվրամիության հետ փաստաթուղթ պետք է ստորագրենք։ Մեր «և֊և»֊ը դա էր, եթե նորից այլ խնդիրներ չառաջանան», ֊ ասել է  Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ 2013 թվականին ԵՄ֊ի հետ փաստաթուղթ չստորագրելը իր մեղքով չի եղել, այլ ԵՄ֊ն է պահանջել, որ Հայաստանը կամ այդ միության, կամ ԵԱՏՄ֊ի հետ պետք է լինի։