Home / Մարզեր / «Ասկե գրուպ»֊ի գործարանում նորից աշխատող է մահացել․ «Հրապարակ»

«Ասկե գրուպ»֊ի գործարանում նորից աշխատող է մահացել․ «Հրապարակ»

Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության գործարանում մահացել է աշխատակիցներից մեկը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մի քանի օր առաջ գործարանում աշխատանքներ իրականացնելիս շարժիչի տակ է մնացել և մահացել Հարություն Կարախանյան անունով 23-ամյա մի երիտասարդ, ֊ գրում է թերթը, ֊ Ոստիկանությունը հաստատել է, որ նա հոկտմբերի 28-ին 14։30-ի սահմաններում հալման արտադրամասում ընկել է շարժիչի տակ և տեղում մահացել»։

Թերթի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Հարությունի մեծ եղբոր աչքի առաջ, որը նրա հետ նույն գործարանում էր աշխատում։

«Հրապարակը» նշում է, որ «Ասկե գրուպը» պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանին ու նրա հորը՝ Միշա Հարությունյանին։

«Նման դժբախտ դեպք առաջին անգամ չէ, որ պատահում է այդ գործարանում։ Մեկ տարի առաջ էլ շինարարական կռունկից բանվոր էր ընկել ու կրկին մահացել։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ «Ասկե գրուպից» խուսափեցին որևէ բան մեկնաբանել՝ նշելով, թե չունեն պատասխանատու անձ, տնօրենի հետ էլ չեն կարող միացնել», ֊ նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում