Home / Ազգային ժողով / Հայաստանը ամենառազմականացվածների շարքում է

Հայաստանը ամենառազմականացվածների շարքում է

Հայաստանը բանակի վրա ծախսերն ավելացել են  և այժմ հավասարվել են ամենամիլիտարիզացված երկրի՝ Իսրայելի ցուցանիշին․ երկու պետությունների մոտ էլ ռազմական ծախսերը կազմում են  ՀՆԱ-ի 5.9 տոկոսը։ Այս մասին ասված է Գլոբալ միլիտարիզացիայի ցուցիչ 2016 զեկույցում։

Հետազոտության մեթոդաբանության մեջ նշվում է, որ միլիտարիզացիայի մակարդակը որոշելու համար ամենակարևոր ցուցանիշը համարել են ռազմական ոլորտում պետական ծախսերը, ինչպես նաև ռազմական անձնակազմի թիվը՝ բնակչության թվի համեմատ, և զինամթերքի   քանակը:

Իսրայելի ընդհանուր միլիտարիզացվածությունը գերազանցում է Հայաստանին ու Սինգապուրին՝ շնորհիվ ռազմական տեխնիկայի վրա ավելի մեծ ծախսերի։ Երկրորդ ամենամիլիտարիզացված երկիրը համարվել է Սինգապուրը, որտեղ ամենամեծն է ռազմական անձնակազմի թիվը բնակչության համեմամտ։ Հայաստանը 3-րդն է, Ադրբեջանը՝ 9-րդ տեղում է, նախորդ տարվա 8-րդի փոխարեն։

Միլիտարիզացիայի մակարդակը բարձրացել է նաև Կենտրոնական Եվրոպայում։ Ուկրանիական ճգնաժամից հետո ռազմական ծախսերը մեծացրել է ոչ միայն Ուկրաինան՝ 2015 թվականի համեմատ մոտ 1 միլիարդ դոլարով, այլև հարևան Լիտվան, Լեհաստանը և Չեխիան։ Ընդ որում այս երկրներում ՀՆԱ֊ն, ընդհակառակը, ընկել է։  Լիտվան նույնիսկ ժամանակավորապես վերականգնել է պարտադիր զինակոչը, ինչը վերացվել էր 2008 թվականին։ Արևմտյան եվրոպայի երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ռազմական ծախսերը, հակառակը, կրճատվել են։