Գլխավոր / Բանակ / Ինչու երիտասարդները բանակ չեն շտապում

Ինչու երիտասարդները բանակ չեն շտապում

Բանակը բավականին զգայուն թեմա է, շատ անգամ մարդիկ վախենում են ասել այն ինչ իրականում մտածում են: Օրինակ, այդ գիտության, ուսուցման հետ կապված բլա-բլա-բլան իրականում ոչ այլ ինչ է եթե ոչ իրական մտքերի ու զգացմունքների անհաջող քողարկում:

Երիտասարդները չեն ուզում գնալ բանակ (ու ճիշտ էլ անում են), որովհետև երկրի ու բանակի բարձր ղեկավարությունից ոչ մեկը չի կարող երաշխավորել մի քանի շատ կարևոր պայմաններ.

նորմալ կեցություն (հագուստ, սնունդ, տաքություն, մարմնի մաքրություն՝ ինչու՞ ծնողները պիտի մարշրուտկայով ամիսը մեկ մայկա-տռուսիկ, գուլպա, օճառ, ատամի մածուկ ու խոզանակ, ուտելիք ուղարկեն),

տանելի պայմաններ հատկապես առաջնագծում, արդարություն (ինչու՞ առաջնագծում հայտնվում են միայն աղքատների զավակներ, ինչու՞ չինովնիկների զավակները միշտ տաքուկ տեղերում են պատսպարվում և վայելում են ղեկավարության հատուկ վերաբերմունքը, ինչու՞ ոչ մի հանցագործություն բանակում չի ստանում իր արդարացի բացահայտումն ու պատիժը),

արժանապատվություն (ինչու՞ չեն կարող կանխվել ծեծկրտուքներ, նվաստացումներ, սպանություններ, ինքնասպանություններին հասցնելը),

ժամանակի ոչ թե կորուստն, այլ ճիշտ օգտագործումը (ինչու՞ բանակում չեն յուրացնում նոր մասնագիտություններ, ինչու՞ լեզուներ չեն սովորում, չէ՞ որ լիքը ժամանակ կա դրա համար),

ու իհարկե ամենակարևորը, կյանքին սպառանցող վտանգ, որը հիմնականում ոչ թե թշնամու հետ է կապված, այլ պաշտպանության թույլ կազմակերպումից, զենքի և զինամթերքի պակասից, կանխարգելիչ միջոցների թուլությունից, որոնք իրենց հերթին կախված են բանակում գոյություն ունեցող ահռելի կոռուպցիայից և գողություններից:

Դա՛ պիտի ասվի, այլ ոչ թե ուսում-գիտությունը հղվի: Պիտի ասվի, որ բոլորին բանակ տանելուց առաջ դատի տվե՛ք գող բանակայիններին, բռնագրավեք նրանց կողմից հափշտակած միջոցները, կազմակերպեք ծառայության նորմալ պայմաններ, արդարության սկզբունք մտցրեք, ա՛յ այդ ժամանակ նման խնդիր չի էլ ծագի: Իսկ մինչ այդ ես համարում եմ, որ ուսանողները պիտի պայքարեն:

Յու․ Ա․
լուսանկարը՝ PanARMENIAN Ֆոտո