Home / Առողջապահություն / Հայաստանին պարտադրել են 12 հազար եվրո վճարել մահացած հղիի ընտանիքին

Հայաստանին պարտադրել են 12 հազար եվրո վճարել մահացած հղիի ընտանիքին

Հայաստանի քաղաքացի 69֊ամյա Ալբերտ Մովսիսյանը դատի է տվել իր հղի դստերը պատշաճ օգնություն ցույց չտված շտապօնգության աշխատակիցներին և, Հայաստանում արդարադատության չհասնելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այնտեղ հաղթանակ տանելով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է 22֊ամյա Կ․Մ․֊ի կյանքի իրավունքը և Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի 12.000 եվրո։

Ըստ Ալբերտ Մովսիսյանի դուստրը վատ է զգացել 2007 թվականի սեպտեմբերի 7-ին: Շտապօգնությունը ժամանել է շուրջ 40 րոպե ուշացումով, նրան ներարկել են քիմիական պարունակությամբ դեղամիջոցներ, ինչը հակացուցված է հղիներին, անուշադիր են եղել հիվանդին հոսիտալացնելու ճանապարհին։ Հղիի մահվան առթիվ հարցուվել է քրեական գործ, սակայն երկու անգամ անցկացված փորձաքննությունները պնդել են, որ բժիշկների ներարկումները ճիշտ են եղել, գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Կարճման որոշումը մահացած աղջկա հայրը բողոքարկել է հայաստանյան բոլոր երեք ատյաններում՝ ապարդյուն։

ՄԻԵԴ֊ն այս գործով վճռել է, որ Հայաստանի քննչական մարմինները առաջնորդվել են կնոջն օգնություն ցույց տված անձնակազմի նախնական ցուցմունքներով, որոնք, ընդ որում, եղել են իրարամերժ։ Բժիշկները երբեք չեն կանչվել դատարան ցուցմունք տալու։

Բացի դա, մահացածի հորը չի տրվել տուժողի իրավահաջորդի կարգավիճակ և հետևաբար նա չի կարողացել մասնակցություն ունենալ գործի քննությանը։ Ավելին՝ դատաբժշկական փորձաքննություններից և ոչ մեկը չի բացահայտել՝ ինչն է հանդիսացել կնոջ մահվան պատճառը։

ՄԻԵԴ֊ը նշում է՝ զարմանալի է, որ ոչ պատշաճ առաջին օգնություն ցույց տալու մասին քրեական գործի կարճման նյութերում քննիչը չի նշել, թե բժիշկները մեղավոր են, սակայն միջնորդել է, որպեսզի նրանց նկատողություն անեն։