Գլխավոր / Բանակ / Երեք զինծառայողներ մահացել են ականի պայթյունից․ ևս մեկի վիճակը ծանր է

Երեք զինծառայողներ մահացել են ականի պայթյունից․ ևս մեկի վիճակը ծանր է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):

19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մասին այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում։