Home / Կանանց իրավունքներ / Սեքսիզմ, կանանց նկատմամբ բռնության տեսարաններ․ ինչ են պատկերում հայաստանյան սերիալները

Սեքսիզմ, կանանց նկատմամբ բռնության տեսարաններ․ ինչ են պատկերում հայաստանյան սերիալները

Հայաստանյան մեդիադաշտը ողողված է սեքսիստական հրապարկումներով և կանանց նկատմամբ բռնության տեսարաններ պատկերող հեռուստասերիալներով և ֆիլմերով։ Կնոջը սեքսուալության օբյեկտ ներկայացնելուց բացի, հայաստանյան մեդիան հաճախ ցուցադրում է այնպիսի բովանդակությամբ սերիալներ, որտեղ գերակշռում է կանանց նկատմամբ բռնության տեսարանները։

Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի «Տարբեր և հավասար» սոցիալական մեդիա արշավի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում են կնոջ նկատմամբ բռնության տեսարաններ՝ վերցված հայաստանյան հեռուստալալիքներով ցուցադրվող սերիալներից։

https://www.facebook.com/differentandequal/videos/1992098064377173/

Մեդիա արշավի էջում նշվում է, որ կադրերը հավաքել են հայկական արտադրության մի քանի սերիալներն ընդամենը 2-3 ժամ աչքի անցկացնելու արդյունքում։