Home / Մարզեր / Ավտովթարի հետևանքով զինվորականներ են տուժել

Ավտովթարի հետևանքով զինվորականներ են տուժել

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեքենա է վթարի ենթարկվել, որում զինվորականներ են եղել։ Վթարի հետևանքով զոհեր չկան, սակայն վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ վիրավորները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց։

«Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում», – գրում է կայքը՝ ընդգծելով, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց։