Գլխավոր / Բանակ / Ադրբեջանում սահմանին արածող ոչխարները պետական դավաճանության գործով հետաքննության պատճառ են դարձել

Ադրբեջանում սահմանին արածող ոչխարները պետական դավաճանության գործով հետաքննության պատճառ են դարձել

Ադրբեջանում հովիվը և ոչխարների հոտը լայնածավալ հետաքննության պատճառ են հանդիսացել։ Այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ հարցաքննվել են, իսկ ոմանք մեղադրվել են պետական դավաճանության մեջ: Meydan.tv-ին դեպքի առնչությամբ զրուցել է դեպքի վայրում ծառայած նախկին պայմանագրային զինծառայողի հետ։

Այս տարվա մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարություն տարածեցին, համաձայն որի երկրի զինվորական դատախազությունը քրեական գործ էր հարուցել պետական դավաճանության հոդվածով:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ հետաքննության արդյունքում հաստատվել է, որ զինծառայողները և մի քանի այլ քաղաքացիական անձինք, որոնք «կանգնել էին հայրենիքին և պետությանը դավաճանելու ճանապարհին», ներքաշվել են հակառակորդի հետախույզների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Նրանք նյութական շահի համար տարբեր ժամանակահատվածներում հայթհայթել և հակառակորդ կողմին են փոխանցել տեղեկատվություն, որը ռազմական գատնիք էր:

Meydan.tv-ի զրուցակից զինծառայողի համաձայն, մոտ 400 ադրբեջանցի զինվորներ և քաղաքացիական անձինք հարցաքննվել են և ձերբակալվել նրա համար, թե իբր նրանք համագործակցել են հայկական հետախուզական ծառայությունների հետ:

Մամուլում գրել են 42 մարդու ձերբակալության մասին, որից հետո Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարգադրել է հանել կայքերում զետեղված բոլոր հաղորդագրությունները, բացի պաշտոնականից:

Զինծառայողի խոսքով՝ հովվի հետ դեպքը գրանցվել է Աղդամի շրջանում՝ շփման գծում:

«Առավոտյան մենք իմացանք, որ ինչ-որ մեկին բռնել են: Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ, որը մեզ ասաց, թե ոչխարներին է արածեցնում: Մենք այդ մասին հայտնեցինք հրամանատարին», — պատմել է զինծառայողը:

Նա ասել է, որ հրամանատարը իրեն է վերցրել ոչխարներից մեկին, իսկ զինվորներին կարգադրել է հանգիստ թողնել հովվին և ոչխարներին:

Զինվորները սկսել են վիճել հրամանատարի հետ: Նրանց խոսքով՝ Հայաստանի կողմից սահմանը դիտարկողները կարող էին տեսնել, որ ուղղությամբ են գնում ոչխարները, և իմանան, որ այդ հատվածներում չկան ականներ: Զինվորներն ասել են հրամանատարին, որ նա իրենց վտանգի է ենթարկում:

Հակառակորդի հետ համագործակցելու մեղադրանքները հասցրել են հարևան զորամասերից մեկի հրամանատարին, և շուտով հետաքննություն է սկսել: Այն մեծ ծավալ է ստացել. բերման են ենթարկվել և հարցաքննվել հարյուրավոր մարդիկ: Որոշ մասին բաց են թողել, ոմանք դեռ սպասում են դատավարությանը:

Սահմանին գտնվող բոլոր զինծառայողները հարցաքննվել են: Պայմանագրային զինծառայողներին ասել են, որ նրանց կտեղափոխեն սահմանից 100կմ հեռավորության վրա գտնվող զորամասեր, սակայն շատերին պարզապես զորացրել են: Պայմանագրային զինծառայողների հետ 3 տարվա պայմանագրեր են կնքվում. եթե պայմանագրեր լուծում են, ապա զինծառայողը երկու ամսվա աշխատավարձ է ստանում: Բայց նրանց չեն վճարել: Նրանցից մեծ մասը տուն վերադարձել բանակից վաղաժամ զորացրվածների խարանով, բացի դա, լուրեր են տարածվել, թե նրանց բժշկական հետազոտության են ենթարկել՝ բռնաբարված լինելու կասկածները ստուգելու համար: Նման հետազոտություններ իրոք անցկացվել են:

«Մարզերում բոլորը բոլորին գիտեն: Բանակից հեռացնելու պարագայում քեզ որ ոք չի ուզում աշխատանքի վերցնել: Ես ասում եմ, որովհետև այս պատմությունից հետո մարդիկ այլևս մեզ չեն վստահում», — պատմել է զինծառայողը:

Կայքի հետ զրույցում շրջաններից մեկի չինովնիկը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ դավաճանության մասին լուրերը շատ արագ են տարածվում:

«Պատկերացրեք, արթնանում եք առավոտյան և լսում եք, որ ձեր հարևանները հայերի վրա են աշխատում: Դուք սկսում եք բոլորին կասկածել: Տեղի բնակչությունը սարսափի մեջ է նման պատմություններ լսելով: Մարդկանց, որոնց դուք երկար ժամանակ գիտեք, կասկածում են հայերի հետ համագործակցելու մեջ», — ասել է չինովնիկը:

Նա պատմել է նաև, որ, բացի զինծառայողներից, կան ձերբակալված հովիվներ, տաքսիստներ և սեքս աշխատողներ: Նրանցից ոմանք դեռևս ձերբակալված են պետական դավաճանության մեջ մեղադրվող զինծառայողների հետ:

Չինովնիկի խոսքով՝ հովիվներից մեկին ձերբակալել են նրա համար, թե իբր վերջինս օգնում էր հայերին մատչում ստանալ Ադրբեջանի ռազմական կապի համակարգին: Հետաքննիչները վստահեցնում են, որ նրա տանը 10 հազար դոլար են գտել: Ձերբակալվել է զինծառայողներից մեկի ընկերուհին: Քննիչների պնդմամբ՝ նրա տանը գտել են գումար, քարտեզներ, վարչական և մարտավարական օբյեկտների գծագրեր:

«Շատերն են ձերբակալվել: Ձերբակալվածներից մեկին ծեծելով սպանել են: Պետական դավաճանության մեջ մեղադրվող Մեհման Հուսեյնովի աճյունը հարազատները ցանկացել են թաղել հոր գերեզմանի կողքին, սակայն գյուղի բնակիչները դեմ են եղել, այդ իսկ պատճառով նրան թաղել են գյուղից դուրս», — Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմել է տեղի չինովնիկներից մեկը:

«Մարդիկ տարակուսած են: Մենք կարծում էինք՝ գիտենք, թե որտեղ է թշնամին: Պարզվեց՝ նա մեր մեջ է», — ասել է նա:

Հարցաքննվել են շրջանում փոքր բիզնեսի բոլոր տերերը: Մարդկանց, ովքեր եկել էին այդ շրջան աշխատելու կարգադրել են իրենց քաղաքնր վերադառնալ: Հետ էին ուղարկում անգամ սեքս աշխատողներին: .Սրճարաններն ու խանութները, որոնք գտնվում էին զորամասերի կողքին փակվել են կամ քանդվել տեղի գորխադիր իշխանությունների կողմից:

Meydan.tv-ին գրում է, որ դեկտեմբերի 8-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հայտնել է, որ հայկական կողմն ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Աղդամի շրջանի Օրտա Գերվենդ գյուղը, որի մոտ տեղի էր ունեցել միջադեպը: Ոչ ոք չի տուժել, բայց տների պատուհանները և տանիքները վնասվել են: