Home / Բանակ / Արցախում ծառայակցի կրակոցներից զինվոր է մահացել․ պաշտոնական

Արցախում ծառայակցի կրակոցներից զինվոր է մահացել․ պաշտոնական

Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ի կայքը։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ
դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով: