Գլխավոր / Առողջապահություն / ՄԻԱՎ֊ի թեստավորում՝ հանուն պետության․ ՀՀԿ-ի հիմնադրամը ևս մեկ ոլորտ է իրենով անում

ՄԻԱՎ֊ի թեստավորում՝ հանուն պետության․ ՀՀԿ-ի հիմնադրամը ևս մեկ ոլորտ է իրենով անում

Այն, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքը վերածվել է հայաստանյան բարձաստիճան չինովնիկների բիզնեսի, չի խանգարում ՄԱԿ-ին նշված ոլորտում  համագործակցել իշխող Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ։ ՄԱԿ֊ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած ՀԵՀ-ը դեկտեմբերի 2-3-ը Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել էր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի արդիական հարցեր․ ՄԻԱՎ֊ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ֊ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանք։

օգտակար հղում․ «ՄԻԱՎ-ով ապրողներին տրամադրվող փողերը կառավարում է նախարարի ընտանիքը»

ՄԱԿ-ի և ՀԵՀ-ի միջոցառման ընթացքում լրագրողների և կազմակերպիչների կողմից հնչեցրած մտքերից` պետություն — քաղաքականություն ֊ ՄԻԱՎ/ՁԻԱՀ փոխհարաբերության մասին․

— Մենք այստեղ քաղաքականությունից հեռու ենք։ Եկեք չքաղաքականացնենք մեր հանդիպումը։

— Մեր պետությունն ապահովում է ՄԻԱՎ֊ով վարակված հիվադի առողջության կուրսը։
— Ցավոք մեր պետությունը չի ապահովում, այլ՝ Առողջության գլոբալ հիմնադրամը։
— Չպետք է ֆիքսվել պետության վրա։ Մի մասը պետությունն է ապահովում, մի մասը՝ Առողջության գլոբալ հիմնադրամը։

— ՀՀ-ում հասել ենք նրան, որ հղի կնոջից երեխային վարակը չի անցնում։

— Դուք կուզենա՞ք, որ Ձեզ պարտադրեն ՄԻԱՎ֊ի թեստավորում անցնել։

— Եթե հանուն պետության է, այո՛։

օգտակար հղում․ Ով և ինչպես է ստանում ՄԻԱՎ-ով ապրողների խնամքի համար հատկացվող գումարները

լրագրողների մասնագիտական գործունեության և նրանց կողմից  ձևավորվող կարծրատիպերի  մասին․

— Դուք՝ լրագրողներդ, բժիշկներ չեք, ձեզ համար պարտադիր չէ մասնագիտական բաներ իմանալ։

— Իրականում դատավճիռ բառը բացասական ենթատեքստ ունի։ Կարելի է ավելի մեղմ բառ օգտագործել։

— Հայկական լրատվամիջոցներում շատ հաճախ սխալ տեղեկատվություն է տրվում, լրագրողներն ընկնում են սենսիացիաների հետևից։ Ինքն արատավոր օղակ է, առաջնային ճակատից պետք է կարծիք ձևավորել։

օգտակար հղում․ ՄԻԱՎ․ խտրական վերաբերմունք

հասարակությունն ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ը․

— Մեր հասարակության մեջ մտածում ենք, որ ՄԻԱՎ֊ը մեզ հետ կապ չունի։ Փոքր հասարակություն է, եթե ես վարակված չեմ, ուրեմն ինձ մոտ մարդն է։

— Այսօր միգրացիան լուրջ դեր է խաղում։ Ոլորտի մասնագետներն ասում են, որ սա խնդիր է, որը դրսից բերվում է ընտանիք։

Եվ որոշ ասոցիատիվ բառեր, որոնք առաջանում են լրագրողների մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի հետ կապված․

Վախ, ՌԴ, խոպան, միգրանտ, գունատ, քայքայում, վարակիչ հիվանդություն, Զեմֆիրայի երգերից՝ «у тебя спид значит мы умрем» («ՁԻԱՀ ունես՝ ուրեմն մեռնելու ենք»)։