Home / Բանակ / Գեղարքունիքում ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել

Գեղարքունիքում ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանը, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Զինծառայողը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը», -հայտնում է Քննչականը՝ հավելելով, որ փորձում են պարզել  վթարի պատճառները։