Գլխավոր / Բանտ / Արայիկ Խանդոյանը պատժախցում հացադուլ է հայտարարել

Արայիկ Խանդոյանը պատժախցում հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ՝ դեկտեմբերի 29-ին, տեղափոխվել է պատժախուց, այնտեղ հացադուլ է հայտարարել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը։

«Նա հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին․․․ Խանդոյանը, հացադուլ հայտարարելով, պահանջում է շուտափույթ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել Արմավիր ՔԿՀ», — նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Բարսեղյանը հացադուլի մեջ է արդեն 4 օր, իսկ Բիլյանը՝ 12։ Նրանք պահանջում են իրենց տեղափոխել Արմավիր ՔԿՀ։ Բիլյանը պահանջում է նաև պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհաժեշտության դեպքում տեղափոխել  քաղաքացիական հիվանդանոց։