Գլխավոր / Բանտ / 23 օր հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանը վատացել է դատարանում

23 օր հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանը վատացել է դատարանում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, ով արդեն 23 օր գտնվում է հացադուլի մեջ, այսօր դատական նիստի ընթացքում վատացել է։ Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանի խոսքով՝ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում։

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանն [ով հացադուլի մեջ է արդեն 15 օր] ու Արմեն Բիլյանը պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Բիլյանը պահանջում է նաև իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհրաժեշտության դեպքում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Դատական նիստի ընթացքում դատավորն ընթերցել է «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի գրությունը, որտեղ նշված է եղել, որ մեղադրյալները պատշաճ օգնություն են ստանում և տեղափոխման կարիք չկա։

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտարերել է, որ «հակասություն է տեսնում բանտի ղեկավարությունից իրեն ուղարկված և դատավորի կարդացածի միջև», համաձայն որի՝ Բիլյանի տեղափոխման հարցը որոշում է վարույթն իրականացնող մարմինը, այսինքն՝ դատարանը։

Դատարանի դահլիճում Արմեն Բիլյանը մեկ անգամ ևս հայտարարել է, որ չի պատասրատվում դադարեցնել հացադուլը։