Գլխավոր / ԼԳԲՏ+ / Հայաստանում ԼԳԲՏԻ խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները «նվազ հավասար» են իրենց զգում․ հետազոտություն

Հայաստանում ԼԳԲՏԻ խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները «նվազ հավասար» են իրենց զգում․ հետազոտություն

Իրավապաշտպաններն ու ակտիվիստները, որոնք ուղղակիորեն զբաղվում են ԼԳԲՏԻ հարցերով «նվազ հավասար» են իրենց զգում, քան այլ հարցերով զբաղվող իրավապաշտպանները: Այս մասին նշված է ««Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ)» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որին այսօր անդրադարձ է կատարել «Փինկ Արմենիան»։

«Ամնեսթի Ինթերնեյշընըլը» հետազոտությունն անցկացրել է ԵԱՏՄ երկրներում, բացի Ռուսաստանից։

Հետազոտողները երկու այցով ժամանել են Հայաստան։ Առաջին այցի ժամանակ Հայաստանի ԼԳԲՏԻ ակտիվիստների հետ հարցազրույցների ընթացքում նրանք պարզել են, որ քաղաքացիական հասարակության մի հատվածը և պետությունը ԼԳԲՏԻ իրավունքները չեն դիտարկում որպես մարդու իրավունքների ընդհանուր մաս։

Երկրորդ այցի ժամանակ ԱԻ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԼԳԲՏԻ ակտիվիստների, մյուս իրավապաշտպանների, Օմբուդսմենի աշխատակիցների և միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների հետ։

«ԱԻ հետազոտողները նախ պարզել են, որ Հայաստանում իրականում կան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց աշխատանքն ուղղակի կապված չէ ԼԳԲՏԻ խնդիրներին, սակայն բացահայտ աջակցում են այդ հարցին․․․ Այդուհանդերձ, նրանք հայտնաբերել են, որ շատ իրավապաշտպան կազմակերպություններ և պետական օղակներ չեն աջակցում ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ հենց իրենք են հոմոֆոբ կամ հարձակման ենթարկվելու վախեր ունեն կամ մարդու իրավունքների հանդեպ համընդհանուր մոտեցում չունեն։

Իրավապաշտպան մի կազմակերպության տնօրեն նշել է, որ հասարակությունը թեև պատրաստ չէ ընդունել ԼԳԲՏ մարդկանց, սակայն, դա խմբակային մտածողություն է, երբ մարդկանց հետ առաձին ես խոսում, լրիվ այլ հարց է», ֊ մասնավորապես, նշված է հայաստանյան կազմակերպության կայքում։

Հետազոտության մանրամասները՝ Փինկ Արմենիայի պաշտոնական կայքում։