Գլխավոր / Մարզեր / Էջմիածնի քաղաքապետը մահացածների հարազատներից պահանջում է հանգուցյալի հարկերը․ «Ժամանակ»

Էջմիածնի քաղաքապետը մահացածների հարազատներից պահանջում է հանգուցյալի հարկերը․ «Ժամանակ»

Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, մահացած մարդկանց հարազատներից պահանջում է՝ վճարեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը: Այս մասին գրում «Ժամանակ» օրաթերթը։

«Երբ քաղաքում որևէ մարդ է մահանում, և հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարանի համապատասխան բաժին՝ գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են հանգուցյալի հարկային պարտավորությունները․․․«Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի»,- հարազատների հարցին պատասխանում են. «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի», -գրում է թերթը՝ ընդգծելով, որ Գրիգորյանը զբաղված է թաղման գործը կազմակերպելով։ Նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչև սգո սրահ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։