Home / Բանակ / Տավուշում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Տավուշում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Տավուշի մարզի Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում երեկ՝ հունվարի 17-ին՝ 13։00-ի սահմաններում, հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 30-ամյա Ադիբեկ Միկոյանը։ Այս մասին գրում է Shamshyan.com կայքը՝ նշելով, որ զինծառայողը «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում է ստացել»։

Epress.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ Միկոյանը ստացել է առաջին բժշկական օգնություն և տեղափոխվել  հոսպիտալ։ Թե որ հոսպիտալ է տեղափոխվել զինծառայողը, Նոյեմբերյանի ԲԿ-ից մեզ չեն հայտնել։