Գլխավոր / Ազգային ժողով / Երևանում կայացավ թանկացումների դեմ երթը

Երևանում կայացավ թանկացումների դեմ երթը

Այսօր՝ հունվարի 19-ին, «Ելք» դաշինքը Երևանի փողոցներով երթ իրականացրեց՝ ընդդեմ թանկացումների։ Երթի ավարտին նախկին քաղբանտարկյալ և լրագրող, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հերթական ակցիան տեղի կունենա փետրվարի 5-ին։

«Ելք» խմբակցությունը այս ընթացքում պատրաստում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը եւ մենք երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը։ Մենք կպահանջենք, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմյա արվեն։ Ուրեմն հաջորդ երթը տեղի է ունենալու փետրվարի 5-ին»,- նշեց Փաշինյանը։

այլ մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա երթին ընդառաջ սոցցանցերում տարածվում էր միջոցառմանը հրավիրող հետևյալ բովանդակությամբ պատկերը․ Փաշինյանի բարձրախոսով լուսանկարը և «Այս թանկացումները վերաբերում են բոլորին՝ ոչ միայն աղքատ, այլև՝ աշխատող և աշխատավարձ ստացող միջին խավին»։