Home / Առողջապահություն / 19֊ամյա ծննդկանի մահվան մեջ հարազատները բժիշկներին են մեղադրում․ Փաստինֆո

19֊ամյա ծննդկանի մահվան մեջ հարազատները բժիշկներին են մեղադրում․ Փաստինֆո

19֊ամյա ծննդկանը ծննդաբերելուց 3 օր անց մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

«Էրեբունիում» հունվարի 25֊ին ծննդաբերած Արարատի բնակչուհի Լիլիթ Խոսրովյանը, հունվարի 28-ի լուսադեմին կրկին բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ «սեփսիս» ախտորոշմամբ, և նույն օրը՝ 13։30-ին, մահացել է:

Կայքի փոխանցմամբ՝ մահացած կնոջ հարազատները մեղադրում են բժիշկներին։ Ըստ նրանց՝ նա դուրս է գրվել ջերմությամբ, տանն ինքնազգացողությունը վատացել է, կրկին հիվանդանոց են տեղափոխել։

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հ․Գ․ Նշենք, որ նյութը տեղադրվելուց որոշ ժամանակ անց «Փաստինֆոն» հեռացրել է այն կայքից։