Home / Բանակ / Ստեփանակերտում զինծառայողը մահացել է սուր ինֆեկցիոն հիվանդությունից․ պաշտոնական

Ստեփանակերտում զինծառայողը մահացել է սուր ինֆեկցիոն հիվանդությունից․ պաշտոնական

Փետրվարի 8-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 1999 թվականին ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը։ Համաձայն Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդագրության, զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով. նախնական ախտորոշումը՝ մենինգոկոկցեմիա (կայծակնային ձև)։ Մենինգոկոկցեմիան սուր ինֆեկցիոն հիվանդություն է։

Նշենք, որ այդ դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 7-ին, Արցախում զոհվել էր 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մահվան պատճառը հակառակորդի կողմից արձակված կրակոցն է եղել։

Համաձայն safesoldiers.am կայքի, տարվա սկզբից զինված ուժերում զինծառայողների մահվան 7 դեպք է գրանցվել։